Պաշտոնական. Մահրեզը՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ

00:22 11.07.2018

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է Ռիյադ Մահրեզի տրանսֆերի մասին: 

Մահրեզը «Լեսթերից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի» 60 մլն եվրոյի դիմաց: Ակումբները տեղափոխության շուրջ բավականին երկար ժամանակ բանակցում էին սակայն վերջնական համաձայնության չէին գալիս:

«Քաղաքայինները» թվիթերյան պաշտոնական էջում լուսանկար են հրապարակել, որում Մահրեզը պայմանագիր է կնքում «Սիթի» ներկայացուցչի հետ:

Ալժիրցի վինգերը «Լեսթերում» էր հանդես գալիս 2014 թվականից:

 

 

Share |

Լրահոս