Մբապեն ներողություն է խնդրել

11:48 11.07.2018

Աշխարհի 2018 թվականի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ազգային թիմը նվազագույն հաշվով հաղթել է Բելգիային և դուրս եկել եզրափակիչ:

Հանդիպման վերջնամասում ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն սիմուլյացիայի էր դիմել, ինչի համար դեղին քարտ ստացավ:

Երիտասարդ ֆուտբոլիստը խոսել է այդ մասին.

«ԱԱ-ի ամենաբարդ հանդիպումն էր: Շատ են ինձ հարցնում սիմուլյացիայի մասին. յուրաքանչյուրը կարող է մտածել, ինչ ցանկանում է: Եթե ինչ-որ մեկին հիասթափեցրել եմ, ապա ներողություն եմ խնդրում»,- Մբապեի խոսքն է մեջբերել «Championat.com»-ը:

Share |

Լրահոս