Մեքսիկայի հավաքականի պաշտպանը կտեղափոխվի Լա լիգա

15:17 11.07.2018

«Պորտուի» պաշտպան Միգել Լայունը տեղափոխվել է իսպանական «Վիլիառեալ»:

Մեքսիկացու պայմանագիրը նախատեսված է երեք տարով: Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 4 մլն եվրո: Նախորդ մրցաշրջանը Լայունը սկսել է պորտուգալական «Պորտուում», իսկ հետո վարձավճարով տեղափոխվել է «Սևիլիա»:

Հիշեցնենք, Լայունը Մեքսիկայի ընտրանու կազմում մասնակցում էր ԱԱ-2018-ին: Հավաքականի կազմում նա անցկացրել է 4 հանդիպում: Մեքսիկայի ընտրանին դուրս մնաց ԱԱ-2018-ի 1/8 եզրափակիչ փուլից` պարտվելով Բրազիլիայի հավաքականին:

 

Share |

Լրահոս