Սարաևոյի գլխավոր մարզիչ. Երբեք նման դժվար եղանակային պայմաններում ֆուտբոլ չէի խաղացել

21:43 11.07.2018

Երևանի «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում տանը 1:2 հաշվով պարտվեց «Սարաևոյին»:

Խաղից հետո ասուլիս է տվել նաև «Սարաևոյի» գլխավոր մարզիչ Հուսրեֆ Մուսեմիչը.

«Առաջին 20 րոպեների ընթացքում լավ խաղացինք ու երկու գոլ խփեցինք, այնուհետև ավելի լավ տեսք ուներ «Բանանցը»: Ես 57 տարեկան եմ, բայց նման դժվար եղանակային պայմաններում ֆուտբոլ չեմ խաղացել: Հաշվի առնելով այս ամենը` գոհ եմ արդյունքից:

Ցույց տված խաղից դժգոհ եմ, արդյունքից` գոհ: Սարաևոյում ավելի լավ պետք է խաղանք ու մտածենք, թե հաշիվը ոչ-ոքի է ու ամեն ինչ սկսենք նորից:

Վահագն Այվազյանի կատարմամբ շատ գոլեր էինք տեսել, սակայն այսպես` խաղադաշտից երբեք չէինք տեսել, թե որքան լավ է նա իրացնում տուգանայինները: Ես հրահանգել էի խաղացողներին, որ վտանգավոր դիրքերում չխախտեն կանոնները, սակայն, ինչպես երևում է, ուշադիր չէին եղել իմ հրահանգներին»,- ասել է մարզիչը:

Share |

Լրահոս