Ուիմբլդոն. Ֆեդերերը դուրս մնաց պայքարից

22:04 11.07.2018

«Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում` «Ուիմբլդոնում», սենսացիա տեղի ունեցավ: Քառորդ եզրափակչից պայքարը լքել է աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը:

Մրցաշարի գործող չեմպիոնը ճանապարհը զիջել է Կևին Անդերսոնին: Խաղը տևել է 4 ժամ 17 րոպե ու ավարտվել 6:2, 7:6(5), 5:7, 4:6, 11:13 հաշվով: Անդերսոնը կարիերայի ընթացքում առաջին անգամ է հաղթում Ֆեդերերին:

Կիսաեզրափակչում նա կմրցի Միլոշ Ռաոնիչ-Ջոն Իզներ զույգի հաղթողի հետ:

 

Share |

Լրահոս