Անգլիան չդիմացավ. Խորվաթիան իր պատմության մեջ առաջին անգամ դուրս է գալիս եզրափակիչ (տեսանյութ)

00:42 12.07.2018

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Խորվաթիայի հավաքականը լարված պայքարում անցած խաղում հաղթանակի հասավ Անգլիայի նկատմամբ ու եզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ:

Խաղի հաշիվը բացեց Տրիպյեն` գոլի հեղինակ դառնալով 5-րդ րոպեին: Երկրորդ կեսում խորվաթների կիսապաշտպան Պերիշիչը հավասարեցրեց հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Խորվաթիայի հավաքականը կարողացավ հաղթանակ կորզել:

109-րդ րոպեին Մանջուկիչը դարձավ գոլի հեղինակ ու իր հավաքականին պատմության մեջ առաջին անգամ դուրս բերեց եզրափակիչ:

Վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խորվաթիայի հավաքականը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Ֆրանսիայի հետ:

Share |

Լրահոս