Հայտնի է Խորվաթիա-Անգլիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

00:51 12.07.2018

Խորվաթիայի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ:

Խորվաթները կիսաեզրափակչում հաղթանակի հասան Անգլիայի նկատմամբ` 2:1 հաշվով: Դալիչի ֆուտբոլիստներից հանդիպման պատասխան գնդակը խփել է Իվան Պերիշիչը: 29-ամյա խաղացողը նաև դարձել է հաղթական գոլի գոլային փոխանցման հեղինակը:

Ըստ FIFA-ի պաշտոնական կայքի` «Ինտերի» ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Share |

Լրահոս