Նադալ. Անկեղծորեն ցավում եմ Ֆեդերերի համար

19:03 12.07.2018

«Ուիմբլդոնի» այս տարվա խաղարկությունում քառորդ եզրափակչից պայքարը լքել է աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը: 

Ի տարբերություն Ֆեդերերի` իսպանացի Ռաֆաել Նադալը դեռ պայքարում է հաղթողի կոչման համար ու կիսաեզրափակչում կմրցի Նովակ Ջոկովիչի հետ.

«Իհարկե, անկեղծորեն ցավում եմ Ֆեդերերի համար: Մյուս կողմից, չես կարող միշտ հաղթել, եթե անգամ դու Ֆեդերերն ես: Սա թենիս է և ոչինչ անել չես կարող: Ցանկանում եմ շնորհավորել նաև Կևին Անդերսոնին` փայլուն խաղի համար»,- Նադալի խոսքերը մեջբերում է «Mteron»-ն:

Share |

Լրահոս

Loading...