Էմերիի առաջին խաղում Արսենալը հաղթեց 8:0 հաշվով. Մխիթարյանը ևս դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

19:50 14.07.2018

Լոնդոնի «Արսենալը» սկսել է պատրաստվել գալիք մրցաշրջանին:

Էմերին իր առաջին խաղն անցկացրեց որպես լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ, իսկ «զինագործները» գերխոշոր հաշվով հաղթանակ տարան:

«Արսենալի» մրցակիցը Անգլիայի 5-րդ լիգան ներկայացնող «Բորեմ Վուդն» էր, որի նկատմամբ հաղթանակ տարան 8:0 հաշվով:

Էմերին երկու խաղակեսերում էլ երկու տարբեր կազմեր դուրս բերեց խաղադաշտ:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց երկրորդ կեսին ու խփեց իր թիմի 8-րդ գոլը:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օբամեյանգը, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Նելսոնը, Լակազետը, Նկետիան և Ադելայդեն:

Մխիթարյանի գոլը` այստեղ:

Share |

Լրահոս