Ուիմբլդոն. Ջոկովիչը դժվարին պայքարում հաղթեց Նադալին ու կխաղա եզրափակչում

19:06 14.07.2018

Թենիսի «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում «Ուիմբլդոնում» հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Սերբ Նովակ Ջոկովիչը դժվարին պայքարում հաջողության հասավ Ռաֆաել Նադալի նկատմամբ: 5 ժամ 14 րոպե տևած պայքարը, որն ընդհատվել էր երեկ ու շարունակվել այսօր, ավարտվեց 6/4, 3/6 7/6 (9) 3/6, 10/8 հաշվով:

Եզրափակչում Ջոկովիչը կմրցի ՀԱՀ-ը ներկայացնող Կևին Անդերսոնի հետ:

Share |

Լրահոս

Loading...