Մեսսին Սամպաոլիին. Դու 10 անգամ հարցրել ես, թե ում եմ ուզում տեսնել կազմում, ես ոչ մեկի անունը չեմ տվել

23:35 20.07.2018

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կոնֆլիկտի մեջ են մտել գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի հետ ԱԱ-2018-ի ընթացքում:

Այս մասին իր գրքում («Մունդիալի պատմությունը») գրել է արգենտինացի լրագրող Արիել Սենոսիան: Նա մասնավորապես մեջբերել է ֆուտբոլիստների և մարզչի խոսակցությունը Խորվաթիայի ընտրանուն պարտվելուց հետո (0:3): Համաձայն հեղինակի ֆուտբոլիստները մեղադրել են Խորխեին սխալ կազմի և մարտավարության համար:

-Մենք չենք հասկանում քեզ, չենք հասկանում` ինչ ես ուզում մեզնից: Այլևս չենք վստահում քեզ և ուզում ենք մեր կարծիքը հայտնել,- ասել են ֆուտբոլիստները:

-Ինչի՞ վերաբերյալ,- պատասխանել է Սամպաոլին:

-Ամեն ինչի,- պատասխանել են ֆուտբոլիստները:

-Այսինքն դուք ցանկանում եք, ինքնե՞րդ որոշել կազմը,- հարցրել է մարզիչը:

-Դու ինձ արդեն 10 անգամ հարցրել ես, թե ում եմ ուզում տեսնել մեկնարկային կազմում և ում` ոչ: Ես երբեք անուն չեմ տվել: Բոլորի մոտ ասա, որ ես երբեք ոչ մեկի անունը չեմ տվել,- ասել է Արգենտինայի հավաքականի ավագ Լեոնել Մեսսին:

Այս արտահայտությունից հետո Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիոն, ով ներկա է գտնվել խոսակցությանը, Սամպաոլիին ասել է. «Դու պետք է հանձնվես»:

Share |

Լրահոս