Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման երկրորդ մրցաշրջանն անընդմեջ իր ուսերի վրա է վերցրել թիմի հիմնական ռմբարկուի դերը։ Ֆրանսիացին այս մրցաշրջանում շարունակում է արդարացնել սպասելիքները։
Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի հարձակվողը տնային 5 հանդիպման է մասնակցել, որոնցում 5 գոլ է խփել և 3 գոլային փոխանցում է կատարել։
Այսօր Մադրիդի «Ռեալի» հերթական տնային հանդիպումն է անցկացնելու։ Մրցակիցը «Բետիսն» է։
Կարիմ Բենզեման Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 7 գոլ է խփել։