Պաշտոնական. Օզիլը ավարտել է կարիերան Գերմանիայի հավաքականում

22:27 22.07.2018

«Արսենալի» կիսպաշտպան Մեսութ Օզիլը «Twitter»-ի պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ ավարտում է միջազգային կարիերան:

Օզիլի վերջին խաղը Գերմանիայի հավաքականում եղել է ԱԱ-2018-ի խմբային փուլի Հարավային Կորեայի դեմ հանդիպումը: Հիշեցնենք, որ Օզիլը սուր քննադատությունների էր արժանացել Բունդեսթիմի երկրպագուների կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ լուսանկարվելու համար:

Օզիլը Գերմանիայի հավաքականում է հանդես գալիս 2009 թվականից, նա 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...