Ալեքսանդր Կարապետյան. Գաբալայի ֆուտբոլիստները խաղի ժամանակ ինձ վիրավորում էին

23:46 23.07.2018

Լյուքսեմբուրգը ներկայացնող «Պրոգրեսի» հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակը: 

Հայ ֆուտբոլիստի ակումբը ընդհանուր 2:1 հաշվով հաղթել է ու դուրս եկել Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ.

«Տոնում ենք «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակը, որը մեզ դուրս է բերել հաջորդ փուլ:

Սա մեզ համար մեծ հաջողություն է: Երկու հանդիպումներն էլ շատ դժվար էին: «Գաբալայի» գոլից հետո կարող էինք կորցնել առավելությունը, սակայն դիմացանք ու դրական արդյունքի հասանք:

Իմ խաղադաշտ դուրս գալուց հետո մրցակիցն ավելի ագրեսիվ սկսեց գործել: Դա ուղված էր ոչ թե թիմի, այլ հենց իմ դեմ: Նաև պետք է ասեմ, որ մրցակցի ֆուտբոլիստները խաղի ժամանակ մի քանի անգամ վիրավորել են ինձ»,- Կարապետյանի խոսքերը մեջբերում է «azerisport.com»-ը:

Հիշեցնենք, որ 30-ամյա խաղացողը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երկու հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...