Օզիլը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը

00:31 23.07.2018

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը բացատրել է, թե ինչու է միջազգային կարիերան ավարտելու որոշում կայացրել.

«Ես գերմանացի եմ, երբ հաղթում ենք, բայց գերմանացի չեմ, երբ պարտվում ենք: Այսպես են կարծում երկրպագուները: Չնայած այն ամենին, որ ես հարկեր եմ մուծում Գերմանիային, նվիրատվություններ եմ անում գերմանական դպրոցներին: Նրանք մոռանում են, որ ես թիմի հետ հաղթել եմ ԱԱ-2014-ում: Իմ ընկերներ Պոդոլսկիին և Կլոզեին չեն վերաբերվում, ինչպես լեհագերմանացի, իսկ ես ինչո՞ւ եմ գերմանաթուրք: Որովհետև ես մուսուլմա՞ն եմ: Սա լուրջ խնդիր է»,- Օզիլի խոսքերն է մեջբերում «Mirror»-ը:

Share |

Լրահոս

Loading...