Հյոնես. Շատ ուրախ եմ, որ Օզիլը հեռացավ Գերմանիայի հավաքականից

12:21 23.07.2018

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսն ուրախ է, որ Մեսութ Օզիլը Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշում է կայացրել.

«Շատ ուրախ եմ, որ այս ամենն ավարտվեց: Սա լավ նորություն է Գերմանիայի հավաքականի համար: Ամեն անգամ, երբ «Բավարիան» խաղում էր «Արսենալի» դեմ, մենք գրոհները կազմակերպում էինք Օզիլի դիրքով, քանի որ նա թիմի թույլ կետն է:

Օզիլը տարիների հետ ավելի ու ավելի անտանելի է խաղում: Վերջին անգամ նա մրցակցից գնդակ է խլել դեռևս 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ, իսկ հիմա թաքնվում է Էրդողանի հետ լուսանկարի հետևում և ամեն ինչում մեղադրում է մյուսներին:

Ամենաանտանելին սոցիալական ցանցերի այն երկրպագուներն են, ովքեր իրական կյանքում գոյություն չունեն: Այդ երկրպագուներն ուրախանում են Օզիլի յուրաքանչյուր ճիշտ փոխանցման համար»,- Հյոնեսի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:

Share |

Լրահոս

Loading...