Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնները Մեյվեզերի և Ռոնալդինյոյի հետ խնջույք են կազմակերպել Մայամիում

12:54 24.07.2018

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի 2018 թվականի չեմպիոն հռչակված Բենջամին Մենդին և Ուսման Դեմբելեն իրենց հանգիստը վայելել են Մայամիի գիշերային ակումբներից մեկում` պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի ընկերակցությամբ:

Երեկույթին ներկա է գտնվել նաև «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, գրում է «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` Դեմբելեն և Մենդին շուտով կմիանան իրենց ակումբներին` «Բարսելոնային» և «Մանչեսթեր Սիթիին» համապատասխանաբար:

 

 

Share |

Լրահոս

Loading...