Յուվենտուսի բժիշկներին ապշեցրել է Ռոնալդուի հետազոտության արդյունքները

00:12 24.07.2018

«Յուվենտուսի» նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի բժշկական հետազոտության արդյունքները ապշեցրել է ակումբի բժիշկներին: Տեղեկացնում է լրագրող Մատեո Բոնետին:

Պորտուգալացու ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա երիտասարդի ֆիզիկական տվյալների հետ: Ռոնալդուի օրգանիզմում ճարպերը 7 տոկոս են: Նրա տարիքում միջին ցուցանիշը կազմում է 10-11 տոկոս:

Մարմնի մկանային զանգվածը 50 տոկոս է. միջինում նրա տարիքում այն կազմում է 46 տոկոս:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 115 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս