Էրդողան. Համբուրում եմ Օզիլի աչքերը և աջակցում եմ նրան

17:07 24.07.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, ով հայտարարել է Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին.

«Պարզապես անթույլատրելի է կրոնական հողի վրա նման խտրական վերաբերմունք մի երիտասարդի նկատմամբ, ով Գերմանիայի հավաքականի խաղերի ժամանակ հանդես է եկել 100% նվիրվածությամբ:

Համբուրում եմ նրա աչքերը և իմ աջակցությունն եմ հայտնում»,- Էրդողանի խոսքը փոխանցում է «Die Welt»-ը:

Հիշեցնենք, որ մայիսին Մեսութ Օզիլը հանդիպել և լուսանկարվել էր Թուրքիայի նախագահի հետ, ինչը գերմանական մամուլում քննադատությունների ալիք էր բարձրացրել: Օրերս Օզիլն այդ հանդիպման վերաբերյալ բացատրական նամակ հրապարակեց, ապա հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշման մասին:

Share |

Լրահոս

Loading...