Ռեալը դիտարկում է Կավանիին ձեռք բերելու տարբերակը

16:29 25.07.2018

«Ռեալը» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի տրանսֆերը գնելու հնարավորությունը:

Ինչպես հայտնում է «AS»-ը, ուրուգվայցի ֆուտբոլիստը դեմ չէ տեղափոխվել մադրիդյան ակումբ, որը նրա միջոցով ցանկանում է փոխարինել «Յուվենտուս» տեղափոխված Կրիշտիանու Ռոնալդուին:

31-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 48 խաղում դարձել է 40 գոլի հեղինակ, ինչպես նաև տպավորել է ԱԱ-2018-ի ժամանակ, որտեղ անցկացրած 4 խաղում խփել է 3 գոլ:

«Ռեալի» ղեկավարությունը քննարկում է տեղափոխության հնարավորությունը, իսկ ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելայիֆին չի բացառում Կավանիին բաց թողնելու տարբերակը:

Ուրուգվայցին 2013 թվականից է հանդես գալիս ֆրանսիական թիմում, ուր տեղափոխվել էր «Նապոլիից»:

Share |

Լրահոս

Loading...