Կովաչիչ. Ցանկանում եմ լքել Ռեալը

21:16 25.07.2018

Մադրիդի «Ռեալի» 24-ամյա կիսապաշտպան Մատեո Կովաչիչը ցանկանում է լքել ակումբը.

«Խնդիրն այն է, որ երիտասարդ խաղացողներին դժվար է այստեղ շատ խաղաժամանակ ստանալ, ինչի պատճառով էլ ես չեմ կարողանում ամբողջովին բացահայտել իմ ներուժը: Իհարկե, ես չեմ կարող ուրախ լինել, երբ նստում եմ պահեստայինների նստարաին:

Երեք հիանալի տարիներ եմ անցկացրել այստեղ` անհավանական խաղընկերներով ու նվաճած տիտղոսներով: Սակայն, ես լիովին երջանիկ չէի, քանի որ իմ ներդրումն այդ հաջողություններում այնքան էլ մեծ չէր: Ցանկանում եմ փոխել այս իրավիճակը»,- խորվաթ խաղացողի խոսքերը մեջբերում է «Marca»-ն:

Share |

Լրահոս

Loading...