Կերտելով պատմություն. Ալաշկերտը հաղթեց և շատ մոտ է ԵԼ-ի 3-րդ փուլին (տեսանյութ)

23:51 26.07.2018

Երևանի «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցում է Նիկշիչ քաղաքը ներկայացնող «Սուտյեսկայի» հետ:

Առաջին հանդիպումը երևանյան ակումբն անցկացրել է մրցակցի հարկի տակ և ավարտվել է Սուքիասյանի թիմի հաղթանակով` 1:0 հաշվով:

Միակ գոլը 11-րդ րոպեին սուր անկյունից կատարած հարվածով հեղինակել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը:

«Ալաշկերտն» առաջին խաղում տիրում էր նախաձեռնությանը և կարող էր ամրապնդել առավելությունը: 43-րդ րոպեին հաջողությունը մոտ էր Միհրան Մանասյանը:

Երևանյան ակումբը կարևոր հաղթանակ է տանում ու լավ առավելություն ստանում պատասխան խաղից առաջ: Թիմերի միջև երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 2-ին` Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» զույգի հաղթողը կմրցի ՉԼ-ում «Կլուժ»-«Մալմյո» զույգի պարտվողի հետ:

 

Share |

Լրահոս