Փյունիկը անչափ կարևոր գոլ խփեց և լավ հույսեր է պահպանում (տեսանյութ)

20:51 26.07.2018

Ավարտվեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Տոբոլ»-«Փյունիկ» հանդիպումը:

Կոստանայի «Տոբոլը» հաղթել Երևանի «Փյունիկին» 2:1 հաշվով: Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է 0:0 հաշվով:

Հանիդպման 49-րդ րոպեին «Տոբոլի» ֆուտբոլիստ Ֆեդինը ձախ եզրից շքեղ հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը:

Հանդիպման 80-րդ րոպեին «Փյունիկի» դարպասապահ Կոբոզևի կոպիտ սխալից հետո Նուրգալիևը հաշիվը դարձրեց 2:0: Երբ թվում էր, թե հանդիպումը հենց այդ հաշվով էլ կավարտվի հանդիպման 90-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռուսլան Կորյանը գեղեցիկ գոլով հաշիվը դարձրեց 2:1:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 31-ին 20:00-ին «Հանրապետական» մարզադաշտում: 

 

Share |

Լրահոս