Սեմեդու. Բարսելոնայի համար տարբերություն չկա՝ Ռոնալդուն մնացե՞լ է, թե՞ հեռացել

16:49 02.08.2018

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն հայտարարել է, որ կատալոնական ակումբի համար էական նշանակություն չունի Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխությունը.

««Ռեալն» առանց Ռոնալդուի էլ մնում է «Ռեալ»: Մեզ համար տարբերություն չկա՝ Ռոնալդուն մնացե՞լ է, թե՞ հեռացել: Մենք միայն մեր նպատակների մասին ենք մտածում, այն է՝ հաղթել բոլոր մրցաշարերում: Մեր թիմը կարող է նման հաջողության հասնել:

Համոզված եմ՝ լիովին հարմարվել եմ «Բարսելոնային»: Թիմակիցներս շատ են օգնել: Հույս ունեմ՝ նոր մրցաշրջանը նախորդից լավը կլինի»,- Սեմեդուի խոսքը մեջբերված է «A Bola»-ից:

Share |

Լրահոս

Loading...