Երկու ֆուտբոլիստ հեռացավ Փյունիկից

20:03 03.08.2018

Երևանի «Փյունիկը» հայտարարել է երկու ֆուտբոլիստների հետ պայմանագիրը խզելու մասին:

Անդրեյ Տալալաևի թիմը լքել են հարձակվող Դրիսա Դիարասուբան և պաշտպան Բակար Բալդեն։

«Փյունիկ» ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին անմնացորդ նվիրումի և հրաշալի խաղի համար և մաղթել հետագա հաջողություններ։

Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ ակումբին էին միացել նախորդ մրցաշրջանի կեսից:

Share |

Լրահոս