Աղբյուր. Պոգբան ընտրել է խաղային համարը Բարսելոնայում

11:17 04.08.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ընտրել է խաղային համարը «Բարսելոնայում», հայտնում է «Tuttosport»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական թիմի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ բանակցությունների ընթացքում ֆրանսիացի կիսապաշտպանին առաջարկվել է 8 համարի մարզաշապիկը:

Հիշեցնենք` նախկինում այդ համարի ներքո էր խաղում կիսապաշտպան Անդրես Ինիեստան, ով կատալոնացիների կազմում հանդես է եկել 22 տարի շարունակ:

Նշվում է, որ Պոգբան գնահատել է այս առաջարկն, ու, եթե տրանսֆերը կայանա, կհամաձայնի ընտրել իսպանացու համարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու ցանկություն է հայտնել: Միակ խնդիրն այն է,որ ֆրանսիացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս