Արարատ-Արմենիայի հաղթական նորամուտը Բարձրագույն խմբում (տեսանյութ)

19:00 04.08.2018

Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-19թթ. առաջնության մեկնարկային տուրում հանդիպեցին առաջնության նորեկներ «Լոռին» և «Արարատ-Արմենիան»:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Վադիմ Սկրիպչենկոյի սաները 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին: Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Իվայլո Դիմիտրովը: Խաղավերջում դաշտի տերերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին Բատիստայի նկատմամբ կանոնները, և «Արարատ-Արմենիան» ստացավ 11-մետրանոց տուգանայինի իրավունք:

Նշակետին մոտեցավ Հրայր Մկոյանը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Հավելենք, որ Բարձրագույն խմբի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» օգոստոսի 11-ին խաղալու է «Արարատի» հետ, իսկ «Լոռին» օգոստոսի 12-ին կհյուրընկալվի «Շիրակին»:

Հայաստանի Բարձրագույն խումբ, առաջին տուր

«Լոռի» - «Արարատ-Արմենիա»՝ 0:2
Գոլերը՝ Դիմիտրով 67՛, Մկոյան 86՛ (11-մետրանոց)

Դիմիտրովի գոլը

Share |

Լրահոս