Չելսին կպայքարի Կովաչիչի տրանսֆերի համար

00:15 04.08.2018

Խորվաթիայի ազգային հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Հայտնում է The Sun-ը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Լոնդոնյան ակումբն արդեն առաջարկ է կատարել խաղացողի տրանսֆերի համար: «Թոշակառուները» պատրաստ են 60 մլն եվրո ծախսել խորվաթ ֆուտբոլիստին Լոնդոն տեղափոխելու համար:

Կովաչիչը ցանկանում է լքել մադրիդյան ակումբի շարքերը, սակայն «սերուցքայինները» մտադիր չեն բաժանվել խաղացողից:

Share |

Լրահոս

Loading...