Գանձասար-Կապանը ընկերական խաղում հաղթեց Արցախին (տեսանյութ)

20:30 04.08.2018

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող երկու ակումբներ` «Գանձասար-Կապանը» և «Արցախը» ընկերական հանդիպում անցկացրին միմյանց հետ:

Հետաքրքիր պայքարում անցած խաղում հաշիվը բացեցին կապանյան ակումբի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ Հայկ Իշխանյանը: «Արցախից» պատասխան գնդակը խփել է Սարգիս Բալոյանը:

Երկրորդ խաղակեսում Հայկ Իշխանյանը նաև դուբլ է գրանցել ու հաղթանակ պարգևել իր թիմին:

Նշենք, որ վաղը կայանալիք «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը հետաձգվել է, իսկ «Արցախը» Բարձրագույն խմբում իր առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 11-ին` մրցելով «Բանանցի» հետ:

Share |

Լրահոս