Առաջին խումբ. Նորաբաց 3 թիմերից երկուսը հաղթել են, մեկը՝ պարտվել

20:25 06.08.2018

Կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության մեկնարկային տուրի ևս 5 հանդիպումներ:Ինչպես հայտնել էինք, «Գանձասար-Կապան-2»-ը 4:0 հաշվով հաղթել էր «Արարատ-2»-ին:

Նորաբաց «Լոկոմոտիվը» նվազագույն հաշվով հաղթել է «Փյունիկ-2»-ին. միակ գոլը խփել է Սևակ Մանուչարյանը:

«Արարատ-Արմենիա-2»-ը, որը նախկին «Ավան Ակադեմիան» է, 5;1 հաշվով առավելության է հասել «Էրեբունիի» նկատմամբ. «Արարատ-Արմենիայի» 2-րդ թիմի գոլերը խփել են Վիգեն Կարապետյանը, Ժիրայր Շաղոյանը, Արսեն Սարդսյանը, Արամ Քոլոզյանը (դուբլ), իսկ «Էրեբունիի» միակ գոլը խփել է Սոս Թադևոսյանը:

Նորաբաց ևս մեկ թիմ՝ «Երևանը» 1:2 հաշվով պարտվել է «Բանանց-3»-ին. «Երևանի» միակ գոլը խփել է Սամվել Խաչիկյանը, իսկ «Բանանցի» 3-րդ թիմից աչքի են ընկել Արման Աղեկյանը և Դանիել Պետոյանը:

«Յունիոր Սևանը», որը դարձյալ վերջերս է կազմավորվել, «Գյումրիում» 2:1 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին: «Յունորի» գոլերը խփել են Արամ Հովսեփյանը և Հակոբ Լոռեցյանը, գրանցվել է նաև ինքնագոլ:

Ձորաղբյուրում «Ալաշկերտ-2»-ի և «Բանանց-2»-ի հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի. Ահմեդ Ջինդոյանի գոլին պատասխանել է Էդգար Մովսեսյանը:

Share |

Լրահոս

Loading...