Կովաչիչը հրաժարվել է մարզվել Ռեալի հետ ու ցանկանում է լքել ակումբը

23:52 06.08.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչն, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը: Այս մասին հայտնում է «Marca»-ն:

Ըստ աղբյուրի` այսօր ֆուտբոլիստը ժամանել է ակումբի մարզաբազա` Վալդեբաս, որտեղ հանդիպել է մադրիդցիների ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ խաղացողը ցանկություն է հայտնել լքել ակումբը ու չի մարզվել թիմի հետ:

Նման ցանկություն խորվաթ խաղացողը հայտնում է այս ամառվա ընթացքում արդեն երրորդ անգամ: Կովաչիչը վերջերս նաև հանդիպում է ունեցել Խուլեն Լոպետեգիի հետ ու հայտնել նրան, որ ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ և այդ պատճառով մտադիր է լքել ակումբը:

Share |

Լրահոս

Loading...