Որ թիմի հետ կխաղան Փյունիկը և Ալաշկերտը, եթե հաղթահարեն ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլը

16:01 06.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» ուժերը չափելու է Թել Ավիվի «Մաքաբիի» հետ: Հայաստանի նախորդ առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» էլ մրցելու է «Կլուժի» հետ:

Այսօր տեղի է ունեցել Եվրոպա լիգայի փլեյ-օֆի վիճակահանությունը: «Փյունիկ»-«Մաքաբի» զույգի հաղթողը կմրցի «Սարպսբորգ» (Նորվեգիա) - «Ռիեկա» (Խորվաթիա) ցույգի հաղթողի հետ:

«Ալաշկերտ»-«Կլուժ» զույգի հաղթողն էլ ուժերը կչափի «Լեգիա» (Լեհաստան) - «Դուդելանժ» (Լուքսեմբուրգ) զույգի ուժեղագույնի հետ:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, իսկ «Ալաշկերտը» «Կլուժի» հետ առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 9-ին կրկին «Հանրապետական» ստադիոնում:

Share |

Լրահոս