Կուրտուան երկրորդ մարզումն է բաց թողել. Չելսին կտուգանի բելգիացուն

18:07 07.08.2018

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան թիմի երկրորդ մարզումն անընդմեջ բաց է թողել:

Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ բելգիացին մտադիր չէ վերադառնալ լոնդոնյան ակումբի ճամբար, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:

«Չելսին» կարգապահական գործ է բացել: 26-ամյա դարպասապահին տուգանք է սպառնում 200 հազար ֆունտի չափով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հետաքրքրված է «Աթլետիկի» դարպասապահ Կեպայի և «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակի ծառայություններով:

Share |

Լրահոս

Loading...