Գուդյոնսենի 16-ամյա որդին պայմանագիր է կնքել Ռեալի հետ

20:46 07.08.2018

Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել «Բարսելոնայի», «Չելսիի» և Իսլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Էյդուր Գուդյոնսենի որդու` 16-ամյա հարձակվող Անդրի Լուկաս Գուդյոնսենի հետ: Այս մասինն կրտսեր Գուդյոնսենը գրել է «Instagram»-ի իր էջում.

«Ուրախ և հպարտ եմ տեղեկացնել, որ պայմանագիր եմ կնքել «Ռեալի» հետ: Անհամբերությամբ եմ նայում ապագային»,- գրել է Անդրին և հրապարակել լուսանկար:

Անդրի Գուդյոնսենը «Ռեալ» է տեղափոխվել «Էսպանյոլից» և հանդես է գալու մադրիդյան ակումբի պատանեկան թիմում: Գուդյոնսենի մյուս որդիները ևս ֆուտբոլիստներ են. 12-ամյա Դանիելը հանդես է գալիս «Բարսելոնայի» ակադեմիայում, իսկ 20-ամյա Սվեյնը պաշտպանում է Բ Սերիայում հանդես եկող «Սպեցիայի» գույները:

Հիշեցնենք, որ Էյդուր Գուդյոնսենը «Բարսելոնայում» հանդես է եկել 2006-2009 թվականներին, այդ ընթացքում մասնակցել է 114 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս