Ինտերի 3 ֆուտբոլիստ տեղափոխվել է Պարմա

23:23 07.08.2018

«Պարման» պաշտոնապես հայտարարել է «Ինտերի» միանգամից երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:

Երեք տարվա դադարից հետո Ա Սերիա վերադարձած ակումբ են տեղափոխվել կիսապաշտպան Ժոնատան Բիաբիանին, պաշտպաններ Ալեսանդրո Բաստոնին և Ֆեդերիկո Դիմարկոն: Բաստոնին և Դիմարկոն տեղափոխվել են մեկ տարվա վարձակալությամբ, իսկ Բիաբիանիի տրանսֆերը վաճառվել է: Վերջինս 2011-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Պարմայում»:

Հավելենք, որ Դիմարկոյի պայմանագրում կա կետ, որի համաձայն, վարձակալության ավարտից հետո «Պարման» ունենալու է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք:

Share |

Լրահոս