Մանչեսթեր Յունայթեդը Մատայի տրանսֆերն առաջարկել է Ինտերին

20:19 07.08.2018

Այս օրերին «Ինտերը» շատ ակտիվ բանակցություններ է վարում տրանսֆերային շուկայում:

Միլանյան ակումբը փորձում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, ինչպես նաև գրեթե համաձայնության է հասել «Մոնակոյի» հետ Բալդե Կեյտայի տեղափոխության հարցում:

Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, հաշվի առնելով այն փաստը, որ «Ինտերը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը, իտալական ակումբին է առաջարկել իր կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը: «Ինտերը» վերջնական պատասխան չի տվել: Քննարկվում է իսպանացի ֆուտբոլիստի` վարձակալական հիմունքներով տեղափոխվելու տարբերակը` հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Մատան մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս