Կադիո. Վստահ եմ, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ

23:44 07.08.2018

Երևանի «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ոչ-ոքի` 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ: Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել երևանյան ակումբի պաշտպան Դիդիե Կադիոն.

««Մաքքաբին» մեծ ակումբ է ու նրանք ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Մի քանի լավ հնարավորություն ունեինք, սակայն չկարողացանք իրացնել:

Կարծում եմ, որ լավ հնարավորություններ ունենք երկրորդ խաղում հաղթելու համար: Կգնանք հաջորդ խաղում հայկական ֆուտբոլի և «Փյունիկի» համար հերթական սենսացիան իրագործելու:

«Մաքքաբին» ուներ մի քանի գոլային պահեր: Սա ֆուտբոլ է և պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Ոչ միայն ես, այլ նաև ամբողջ թիմը շատ լավ խաղաց: Վստահ եմ, որ կարող ենք անցնել հաջորդ փուլ»-ասել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեյ Տալալաևն ասաց, որ Կադիոն կլքի ակումբը:

Share |

Լրահոս