Մաքքաբիի գլխավոր մարզիչ. Գոհ չեմ խաղի արդյունքից

22:10 07.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Մաքքաբի» առաջին հանդիպումից հետո (0:0) ասուլիս է տվել Թել Ավիվը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը.

«Ինձ համար լավ արդյունք չէ: Եկել էինք գոլ խփելու ու չստացվեց: Բնականաբար, գոհ չեմ արդյունքից»,- այսպես սկսեց մարզիչը:

«Մինչև այս խաղը տեսել էինք «Փյունիկին» և գիտեինք, որ խաղում են երկար փոխանցումներով: Մի քանի լավ պահ ուներ մրցակիցը և լավ է, որ գոլ չընդունեցինք:  

Մյուս խաղում հնարավորությունները հավասար են: Կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք:

Մեր նպատակը ԵԼ-ի խմբային փուլ հասնելն է: Հաջորդ խաղում ավելի ագրեսիվ կլինենք: Անհատապես ոչ մեկի մասին չեմ կարող խոսել, «Փյունիկում» բոլորն էլ հիանալի ֆուտբոլ խաղացին»,- ասաց մարզիչը:

Share |

Լրահոս