Լոպետեգի․ Կարծում եմ՝ Մոդրիչն ու Կովաչիչը կմնան Ռեալում

13:51 07.08.2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի մասնակցում թիմի մարզումներին, քանի որ ակումբի ղեկավարությունը հրաժարվում է նրա տրանսֆերը վաճառել այլ ակումբի․

«Չեմ էլ հասկանում՝ ինչի մասին եք խոսում։ Նա մարզվել է թիմակիցների հետ։ Անգամ չնչին խնդիր չունենք։ Ես շատ գոհ եմ Մատեոյից և ուրախ եմ, որ նա մեզ հետ է։

Ինչ վերաբերվում է Լուկա Մոդրիչի՝ «Ինտեր» տեղափոխոթյան մասին լուրերին, մենք որևէ տեղեկատվություն չունենք, որ Լուկան երջանիկ չի լինի մեզ հետ կարիերան շարունակելու դեպքում։

Երբ անհրաժեշտություն է լինում, ես առանձին զրուցում եմ ֆուտբոլիստների հետ, սակայն այս պարագայում նման խնդիր չի առաջացել։ Կարծում եմ՝ և՛ Մոդրիչը, և՛ Կովաչիչը կշարունակեն խաղալ «Ռեալում»»,- Լոպետեգիի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Share |

Լրահոս

Loading...