Տալալաև. Ցանկանում էի ավելի լավ խաղ տեսնել հարձակման գծում

22:40 07.08.2018

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաում «Փյունիկը» ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ: Խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը.

«Ես ցանկանում էի ավելի լավ խաղ տեսնել հարձակման գծում: Չեմ զղջում, որ Բալդեն հեռացել է: Մեծ պոտենցիալով ֆուտբոլիստ է, սակայն ձախ պաշտպան է ու նա հարձակման գիծն ուժեղացնելու համար չէ:

Մինասյանն ու Ավետիսյանը չկային ու հարձակման գծում շատ հնարավորություններ չունեինք: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այսօր ավելի շատ պահեր ունեինք, քան վերջին երկու տնային խաղերում:

Շատ եմ ցանկանում սկսել Հայաստանի առաջնությունը: Նույնիսկ երկրորդ կազմով, սակայն ցանկանում եմ զգալ, թե ինչ է նշանակում Հայաստանի առաջնությունը: Հեռուստացույցով այլ է, իսկ խաղադաշտում պատկերն այլ է: Չենք տեղափոխի առաջնության մեր հանդիպման օրը: Եթե պետք լինի հանգստանալու հնարավորություն տալ մի քանի ֆուտբոլիստների, ապա կտանք: Կառլեն Մկրտչյանը, Էրիկ Վարդանյանը արդեն մարզվում են ու նրանք էլ կարող են օգնել թիմին:

Ավագ ընտրվում է ամենափորձառու ֆոտբոլիստը: Դրագոևիչը նույնպես կարող է լինել ավագ, քանի որ թիմի առաջատարներից մեկն է: Հիմնականում ավագի թևկապը կրում է նա, ով կարող է կազմակերպել, առաջ տանել թիմին:

Կադիոն կհեռանա, շատ էի ցանկանում պահել թիմում, սակայն նա կգնա: Թե ով կփոխարինի նրան, թեկնածուները շատ են: Մարզումների ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Այն ֆուտբոլիստները, որոնք դուրս են գալիս դաշտ ու պատրաստ չեն կատարել իմ առաջադրանքները, ապա կհեռանան: Իսկ Կադիոյի համար շատ եմ ափսոսում, սակայն ոչինչ չկարողացանք անել, որպեսզի նրան պահենք թիմում»,- ասաց մարզիչը:

Share |

Լրահոս