2020 թվականից Ամփոփիչ մրցաշարի անցկացման վայրը կփոխվի

18:45 08.08.2018

Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) որոշել է 2020 թվականից սկսած Ամփոփիչ մրցաշարը չանցկացնել Լոնդոնում:

Մրցաշարն ընդունելու համար արդեն հայտարարվել է մրցույթ: Թեկնածու քաղաքների նախնական ցանկը հրապարակվելու է դեկտեմբերի 14-ին, իսկ վերջնական ընտրության մասին կհայտարարվի 2019 թվականից ոչ շուտ:

ATP Ամփոփիչ մրցաշարը Լոնդոնում է անցկացվում 2009 թվականից: Ավելի շատ՝ 13 անգամ (1977-1989) մրցաշարն ընդունել է Նյու-Յորքը: 6 անգամ Ամփոփիչ մրցաշարն անցկացվել է Ֆրանկֆուրտում (1990-1995), 5 անգամ՝ Շանհայում (2002, 2005-2008), 4 անգամ էլ՝ Հանովերում (1996-1999):

Հիշեցնենք, որ Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոնը բուլղարացի Գրիգոր Դիմիտրովն է:

Share |

Լրահոս