Չելսին 11-մետրանոցներով հաղթել է Լիոնին, Լիվերպուլն ուժեղ է գտնվել Տորինոյից

11:00 08.08.2018

«Չելսին» և «Լիվերպուլը» վերջին ստուգողական խաղերն են անցկացրել նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում:

«Չելսին», որը երկու օր առաջ պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (0:2) Անգլիայի Սուպերգավաթի խաղում, սեփական «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 11-մետրանոցներով հաղթել է «Լիոնին» (0:0, 11մ.` 5:4):

Հանդիպումը կայացել է Չեմպիոնների միջազգային Գավաթ մրցաշարի շրջանակում:

«Լիվերպուլը» ևս ընկերական հանդիպում է անցկացրել սեփական հարկի տակ: Մերսիսայդցիները 3:1 հաշվով հաղթել են «Տորինոյին» «Էնֆիլդում»:

Անգլիական թիմի կազմում գոլեր են հեղինակել հարձակվողներ Ռոբերտո Ֆիրմինոն և Դանիել Սթարիջը, ինչպես նաև կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը, իսկ «Տորինոյի» կազմում միակ գնդակը հեղինակել է հարձակվող Անդրեա Բելոտին:

Share |

Լրահոս