Կուրտուան օգոստոսի 9-ին կժամանի Մադրիդ` Ռեալ տեղափոխությունն ավարտին հասցնելու

13:21 08.08.2018

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ ժամանակներս կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը, մադրիդյան ակումբում սպասում են, որ բելգիացի ֆուտբոլիստն արդեն վաղը` օգոստոսի 9-ին, կժամանի Իսպանիա տեղափոխությունն ավարտին հասցնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի մեջ կարող է ներառված լինել նաև «Ռեալի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը, որը «Չելսի» կտեղափոխվի վարձակալության հիմունքներով:

Երեկ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կուրտուան 200 հազար ֆունտ (մոտ 210 հազար եվրո) տուգանք կվճարի, քանի որ բաց է թողել «Չելսիի» երկու մարզում:

Share |

Լրահոս