Միլանը ցանկանում է վարձակալել Դրաքսլերին ՊՍԺ-ից

15:49 08.08.2018

«Միլանը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի ծառայություններով, հայտնում է «Corriere dello Sport»-ը:

Իտալական ակումբի ղեկավարության համար խնդիր կարող է հանդիսանալ միայն գերմանացու տրանսֆերային արժեքը, այդ իսկ պատճառով ակումբը ցանկանում է փարիզեցիներին վարձակալական առաջարկ անել` հետագա գնման հնարավորությամբ:

Հենց այս ձևաչափով է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը «Յուվենտուսից» տեղափոխվել «Սան-Սիրո»:

Ավելի վաղ հաղորդվում էր,որ ՊՍԺ-ն, իր հերթին, հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի ծառայություններով, բայց անձամբ շվեյցարացին մտադիր չէ հեռանալ Իտալիայից:

Դրաքսլերը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել է «Վոլֆսբուրգից» 36 մլն եվրոյի դիմաց:

Share |

Լրահոս