Լիվերպուլի երկրպագուները ծափահարություններով են ողջունել Կարիուսին Տորինոյի հետ խաղում

11:29 08.08.2018

«Լիվերպուլի» երկրպագուները ծափահարություններով են դիմավորել դարպասապահ Լորիս Կարիուսին «Տորինոյի» հետ ընկերական խաղում:

Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել է անգլիական թիմի` 3:1 հաշվով հաղթանակով:

Կարիուսը երկրորդ կեսում փոխարինել է Ալիսոն Բեկերին:

Հիշեցնենք` 25-ամյա գերմանացի դարպասապահին շատ էին քննադատում Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Ռեալի» հետ խաղում անհաջող ելույթի համար (1:3):

Երկրպագուների քայլը բարձր է գնահատել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը.

«Անկեղծ ասած, ես զարմացած չէի: Որպես մարդ` ես հույս ունեի նման քայլի: «Լիվերպուլի» երկրպագուները ցույց տվեցին իրենց լավագույն կողմը: Սա կօգնի ոչ միայն Լորիսին, այլև` Ալիսոնին, որպեսզի հասկանա, թե «Էնֆիլդն» ինչ առանձնահատուկ տեղ է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «This Is Anfield»-ը:

Share |

Լրահոս