Կասատկինան Մոնրեալի մրցաշարի երկրորդ շրջանում կմրցի Շարապովայի հետ

12:31 08.08.2018

Ռուս թենիսիստուհի Դարյա Կասատկինան դուրս է եկել Մոնրեալի մրցաշարի երկրորդ շրջան` երեք սեթում հաղթելով Հունաստանի ներկայացուցիչ Մարիա Սակարիին 6:4, 4:6, 6:1 հաշիվներով:

Հանդիպումը 2 ժամ 18 րոպե է տևել:

21-ամյա Կասատկինան, ով WTA-ի վարկանիշային աղյուսակի 12-րդ հորիզոնականն է զբաղեցնում, թույլ է տվել 8 կրկնակի սխալ և 17 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 8-ը:

Սակարիի ակտիվում 1 էյս կա, 6 սխալ և 5 բրեյք: 

Մրցաշարի երկրորդ շրջանում Կասատկինան կխաղա իր հայրենակցի` Մարիա Շարապովայի հետ, ով  մեկնարկել է բուլղարացի թենիսիստուհ Սեսիս Կարատանչևայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով (6:1, 6:2):

Share |

Լրահոս