Պաշտոնական. Կեպան հեռացել է Աթլետիկից` վճարելով 80 մլն եվրո հրաժարագինը

14:47 08.08.2018

Դարպասապահ Կեպա Արիսաբալագան հեռանում է «Աթլետիկից», հայտնում է բասկերի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ դարպասապահը գնել է իր պայմանագիրը` վճարելով սահմանված հրաժարագինը, որը 80 մլն եվրո է կազմում:

Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հրաժարագինը վճարել է «Չելսին»: Արիսաբալագան կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը, եթե գործարքը կայանա:

Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Լոնդոնի ճանապարհին` բուժզննում անցնելու համար:

Ենթադրվում է, որ Արիսաբալագան «Չելսիում» կփոխարինի Տիբո Կուրտուային, ով կտեղափոխվի մադրիդյան ակումբ 40 մլն եվրոյի դիմաց: Ավելի վաղ Կուրտուան իր գործակալի միջոցով հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ «Չելսիից»:

Բելգիացի դարպասապահը բոյկոտել էր նաև թիմի մարզումները,ինչի համար «Չելսին» նրան տուգանել էր 200 հազար ֆունտով:

Share |

Լրահոս