Լոպետեգի. Կուրտուա՞ն. Նախընտրում եմ խոսել ֆենոմենալ Կեյլոր Նավասի մասին

12:52 08.08.2018

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին չի մեկնաբանել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հնարավոր տեղափոխությունը մադրիդյան ակումբ:

Փոխարենը Լոպետեգին աջակցել է «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասին.

«Ինչպես ասել եմ նախկինում, մտադիր չեմ քննարկել այլ ակումբների ֆուտբոլիստներին: Կխոսեմ միայն այն խաղացողների մասին, ովքեր հանդիսանում են «Ռեալի» մի մասնիկը:

Դուք այսօր տեսե՞լ եք Կուրտուային. մեր դարպասապահը Կեյլորն է, նա այստեղ Է: Մենք չենք խոսի մյուս դարպասապահների մասին, միայն` Կեյլորի, Կասիլիայի, Լուկա Զիդանի և Անդրեյ Լունինի:

Նավասը ֆենոմենալ դարպասապահ է, ով նախամրցաշրջանային հավաքների ընթացքում անհավանական է խաղացել: Նա երջանիկ է «Ռեալում», և մենք շատ ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- Լոպետեգիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Share |

Լրահոս