Աղբյուր. Պոգբան թիմակիցներին և ՄՅՈւ-ի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ

13:45 08.08.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից:

25-ամյա ֆուտբոլիստն այդ մասին պատմել է իր թիմակիցներին և «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդին, հայտնում է «Daily Mail»-ը:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը Պոգբաի համար 50 մլն եվրո է առաջարկել, ինչպես նաև Յերի Մինային և Անդրե Գոմեշին, սակայն ՄՅՈւ-ի ղեկավարությունը մերժել է:

Պոգբան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ լարված հարաբերություններ ունի ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ:

Կիսապաշտպանը հրաժարվել էր կատարել պորտուգալացի մասնաեգետի խնդրանքն ու ժամանակից շուտ ընդհատել արձակուրդը և վերադառնալ ՄՅՈւ-ի ճամբար:

Share |

Լրահոս