Ռեալը հաղթել է Ռոմային Չեմպիոնների միջազգային Գավաթի խաղում (տեսանյութ)

10:17 08.08.2018

«Ռեալը» հաղթել է «Ռոմային» Չեմպիոնների միջազգային Գավաթ մրցաշարի խաղում:

Հանդիպումը կայացել է Իսթ-Ռուտերֆորդի (ԱՄՆ) «Մեթլայֆ» ստադիոնում և ավարտվել է իսպանական ակումբի` 2:1 հաշվով հաղթանակով:

«Ռեալի» ֆուտբոլիստները խաղի արդեն երկրորդ րոպեին բացել են հաշիվը: Գարեթ Բեյլի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավել է Մարկո Ասենսիոն:

13 րոպե անց աչքի է ընկել անձամբ Բեյլը: 83-րդ րոպեին «Ռոմային» հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը Քևին Ստրոտմանի գոլի շնորհիվ, բայց ավելին անել իտալացիները չեն կարողացել:

Այս կերպ, «Ռեալն» իր երկրորդ հաղթանակն է տարել մրցաշարում և 3 խաղից հետո վաստակել է 6 միավոր: «Ռոման» 3 միավոր ունի անցկացրած 3 խաղից հետո:

Share |

Լրահոս